Նոր Քրեական օրենսգրքի նախագիծը խորհրդարան կմտնի գարնանը. արդարադատության նախարար
Նոր Քրեական օրենսգրքում նախատեսվում է իրականացնել անցում պատժի համակարգից վերականգնման համակարգի պատժամիջոցների նոր տեսակներ մտցնելու եւ առկա պատժամիջոցների արդյունավետության բարձրացման միջոցով, կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանությանը համապատասխան։ Նախատեսվում է Քրեական օրենսգիրք մտցնել կոռուցպիոն հանցագործությունների ցուցակ։ Այս մասին Քրեական օրենսգրքի հանրային քննարկումներում դեկտեմբերի 12-ին ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա ընդգծեց, որ բացի դրանից, նախատեսվում է բարձրացնել քրեական պատասխանատվությունից ազատվելու վաղեմության շեմի ժամկետը, քրեական պատասխանատվությունից ազատվելու ինստիտուտի արդյունավետությունը, հատուկ մեխանիզմներ նախատեսել անչափահասների համար։ «Քրեական եւ Քրեակատարողական օրենսգրքերի բարեփոխումների մասով իրականացվել են համապարփակ քննարկումներ, հաշվի են առնվել տարբեր կողմերի կարծիքները։ Հույս ունենք, որ գարնանը դրանք կդառնան քննարկման առարկա խորհրդարանում»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ Քրեական օրենսգիրքը արտացոլում է տվյալ երկրի արժեհամակարգը։