Չեխիայում 4 մարդ զոհվել է հիվանդանոցում հրաձգության հետևանքով
Չեխիայի հյուսիս-արեւելքում Օստրավա քաղաքի հիվանդանոցում անհայտ տղամարդը կրակոցներ է արձակել հիվանդասենյակներից մեկում, զոհվել է 4 մարդ, երեքշաբթի լրագրողներին հայտնել է երկրի առաջին փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Յան Գամաչեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օստրավա քաղաքի երկրամասային հիվանդանոցում անհայտ տղամարդը մի քանի կրակոցներ է արձակել հիվանդասենյակներից մեկում, ունեցած տեղեկություններով՝ զոհվել է 4 մարդ, եւս 2-ը ծանր վիրավորումներ են ստացել»,- հայտնել է նա:
ՆԳ նախարարի խոսքով՝ ոստիկանությունը որոնում է կարմիր բաճկոնով, մոտ 180 սմ հասակով տղամարդուն: