Այնքան առաջ ենք անցել, որ հիմա ԵՄ-ն չի հասցնում Հայաստանի հետևից․ Հովհաննես Իգիթյան
Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով Մոգերինիի հայտարարությանը, նշել է, որ Հայաստան -ԵՄ հարաբերությունների մեջ բան է փոխվել. Հայաստանն իրոք համարվում է ԵՄ գործընկեր, այսինքն՝ նախկին իմիտացիոն գործընթացները գոյություն չունեն:
Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում: