Ռոնալդուի որդին՝ մրցաշարի լավագույն հարձակվող
Թուրինի «Յուվենտուսի» մինչեւ 9 տարեկանների թիմը նվաճել է Trophеe Cavour մրցաշարի հաղթողի կոչումը՝ եզրափակիչում 3։2 հաշվով առավելության հասնելով «Կիերիի» նկատմամբ։
Մրցաշարի լավագույն հարձակվող է ճանաչվել «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին։ «Յուվենտուսի» մանկական թիմի կազմում 9-ամյա Ռոնալդու կրտսերը խփել է երեք գոլ, հաղորդում է Mente Futbolera-ն։
2018-ին թուրինյան թիմին միացած Ռոնալդու կրտսերը մեկ տարում տարբեր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել է 58 գոլ։