Մեքսիկացի դիվանագետին բռնել են Կազանովայի կենսագրականը գողանալիս
Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը Twitter-ում հայտնել է, որ հրամայել է երկիր վերադառնալ Արգենտինայում դեսպանին, ում մեղադրում են գրքերի գողության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես էթիկայի հարցերով կոմիտեին խնդրել եմ վերլուծել Արգենտինայում դեսպանի հետ կապված դեպքը, որը մեղադրվում է հայտնի գրախանութից գրքերի գողության մեջ: Նախեւառաջ կարգադրել եմ նրան տուն վերադարձնել»,- նշել է մեքսիկացի նախարարը:
Եթե տեսահսկման սարքերի տեսագրությունների հավաստիությունը հաստատվի, դեսպանն անմիջապես կհեռացվի, հավելել է Էբրարդը:
Ավելի վաղ Մեքսիկայի 76-ամյա դեսպան Օսկար Ռիկարդո Վալերո Ռեսիո Բեսերան Ջակոմո Կազանովայի կենսագրականը դուրս բերելու փորձ կատարելիս, որն արժեր 10 դոլարից պակաս, ձերբակալվել էր գրախանութի անվտանգության աշխատակիցների կողմից, մինչեւ ոստիկանների ժամանելը: Տեղական լրատվամիջոցները ցուցադրում են միջադեպի տեսագրությունները, որոնք նկարահանվել են տեսահսկման խցիկներով:
Օսկար Ռիկարդո Վալերո Ռեսիո Բեսերան Արգենտինայում դեսպան է նշանակվել 2019 թվականի մարտին: 2001-2004 թվականներին նա եղել է Չիլիում դեսպանը: