Մեսին գերազանցեց Ռոնալդուին
Իսպանիայի առաջնություններում հեթ-տրիկների քանակով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գերազանցեց Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին։ Պրիմերայի 16-րդ տուրում կատալոնական ակումբը տանը 5։2 հաշվով հաղթեց «Մալյորկային», Մեսին խփեց երեք գոլ։
Իսպանիայի առաջնություններում դա Մեսիի 35-րդ հեթ-տրիկն էր։ Ռոնալդուն դարձել է 34 հեթ-տրիկի հեղինակ Լա Լիգայում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Արքայական ակումբում հանդես է եկել 2009-2018 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 10 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։