2019 թվականի վատագույն ֆիլմերը
Variety հրատարակության կինոքննադատներ Փիթեր Դեբրուժն ու Օուեն Գլիբերմանը կազմել են 2019 թվականի վատագույն ֆիլմերի հակավարկանիշային աղյուսակը: Ցանկում են հայտնվել 10 կինոժապավեն։
Դեբրուզի կարծիքով թոփ-5 վատագույն ֆիլմների առաջին հորիզոնականում Թիմ Բերթոնի «Դամբո»-ն է, որտեղ հանդես են գալիս Եվա Գրինը, Քոլին Ֆարելը, Դենի ԴեՎիտոն եւ Մայքլ Քիթոնը։ Ֆիլմը 1941 թվականի նույնանուն դիսնեյյան մուլտֆիլմի ադապտացումն է։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Մ.Նայթ Շյամալանի «Ապակի» ֆիլմը:
Երրորդ տեղում՝ Ջերեմի Սավիլայի «Լակիշա» կինոնկարն է։
Հակավարկանիշային ցուցակում տեղ են գտել նաեւ Սթիվեն Նայթի «Գայթակղության ծովը» եւ Դենի Բոյլի Yesterday-ը:
Մեկ այլ՝ Լիբերմանի վարկածով վատագույն ֆիլմերի ցուցակը գլխավորել է Քրիս Հեմսվորթի, Տեսսա Թոմփսոնի եւ Լիամ Նիսոնի «Սեւազգեստ մարդիկ․ ինտերնացիոնալ» ֆիլմը։ Այն դարձել է «Սեւազգեստ մարդիկ» ֆրանշիզայի սփին-օֆֆը եւ շարքի չորրորդ ֆիլմը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Սուրբ Ծնունդը երկուսի համար», երրորդը՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի վերջին կես ժամը։
Քննադատին դուր չի եկել, թե ինչպես է ֆիլմի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն վերաշարադրել Չարլզ Մենսոնի հանցագործությունների պատմությունը:
Թոփ-5-ում հայտնվել են նաեւ «Ռոկետմենը» եւ «Անաբելի անեծքը 3»-ը: