Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ժառանգությունն ամենախայտառակներից մեկն է (Տեսանյութ)
«Խոսել, որ մենք վերադառնում ենք Սերժ Սարգսյանի ժառանգությանը, պարզապես աբսուրդ է, որովհետև Սերժ Սարգսյանի ժառանգությունն այս հարցում պարտվողական, զիջողական քաղաքականություն է, որին հույս ունեմ որևէ իշխանություն չի վերադառնա: Սերժ Սարգսյանի՝ արտաքին քաղաքականության ժառանգությունն ամենախայտառակներից մեկն էր ընդհանրապես ՀՀ պատմության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը: