Սաուդյան Արաբիայի թագավորը դատապարտել է հարձակումը Փենսակոլի ավիաբազայի վրա՝ այն «բարբարոսական» անվանելով
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը դատապարտել է գրոհը ԱՄՆ ՌԾՈւ Փենսակոլի ավիաբազայի վրա Ֆլորիդայում՝ այն անվանելով «բարբարոսական», ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է BBC News-ը։
Թրամփը Թվիթերում տեղեկացրել է, որ թագավորը զանգահարել է իրեն, որպեսզի «անկեղծ ցավակցություններ հայտնի»։
Հիշեցնենք, որ ուրբաթ ԱՄՆ ՌԾՈւ ավիաբազայում տեղի էր ունեցել հրաձգություն, ինչի հետեւանքով զոհվել է, տարբեր տեղեկություններով, 3 կամ 4 մարդ։
Աղբյուրները տեղեկացնում են, որ հրաձիգը ավիաբազայի թռիչքային ծրագրի սաուդցի ուսանող է եղել, անունը՝ Մոհամեդ Սաիդ Ալշամրանի։
Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է ՀԴԲ-ն։ Կատարվածի փաստով հարցաքննվել է վեց սաուդցի։