Դալմայի այգիներում գինու հնձանի քանդման լուրի հիման վրա ոստիկանությունում ստուգողական գործողություններ են կատարվում
ՀՀ գլխավոր դատախազության Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Դ. Կարապետյանի հաղորդմամբ, Դալմայի այգիներում գինու հնձանի քանդման ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում իրականացվում են ստուգողական գործողություններ՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերին ահազանգ էր ստացվել, որ Դալմայի այգու տարածքում քանդել են 16-17-րդ դարերի գինու հնձան: