Բազմահազարանոց երթ է անցկացվել Մադրիդում՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու պահանջով (Լուսանկարներ և տեսանյութ)
Մադրիդում բազմահազարանոց երթ է անցկացվել՝ կլիմայական փոփոխությունների դեմ միջոցներ ձեռնարկելու պահանջով: Երթին մասնակցել են շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը, Greenpeace, Alliance for climate, 2020 Uprising for climate, Friday's movement for the future բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները և մի շարք քաղաքացիներ, գրում է BBC-ն:
Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի պահանջով երթի կազմակերպիչների տվյալներով՝ ավելի քան կես միլիոն մարդ է միացել նրանց ակցիային:
Ընդ որում՝ իսպանական ոստիկանությունը հայտնել է միայն 15 հազար մասնակցի մասին։
Միաժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, որտեղ ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել ՄԱԿ-ի խորհրդաժողովը:
«Փոփոխությունները, որոնք մեզ պետք են, չեն բխի իշխանություն ունեցող մարդկանցից: Փոփոխությունները կարձանագրվեն փոփոխություն պահանջող մարդկանց կողմից»,- հայտել է բնապահպան Գրետա Տունբերգը: