«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 1-ին զանգվածում ավտոմեքենա է այրվում
Դեկտեմբերի 6-ին, ժամը 08:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 4/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել` 09:11-ին: Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վարդան Ս.) շարժիչի հատվածը: