ՀՀ խորհրդարանում քննարկվել է զինվորական թոշակների սահմանափակումը հանելու օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը։
Համաձայն ներկայացված օրինագծի, բոլոր նախկին զինծառայողները, ովքեր հաշմանդամ են դարձել մարտական ծառայության ընթացքում, այսուհետ կստանան զինվորական թոշակ՝ անկախ հաշմանդամության աստիճանի ստացման ժամկետից։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող էր համարել գործող օրենքը։ Համաձայն օրինագծի, եթե այժմ զոհված սպայի ընտանիքը ստանում է 60 հազար դրամ փոխհատուցում, ապա պաշտպանության նախարարության հատուկ ֆոնդը հավելյալ կվճարի ամսական 240 հազար դրամ։