«Ինտեր» - «Ռոմա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իտալիայի առաջնության 15-րդ տուրում Միլանի «Ինտերը» դեկտեմբերի 6-ին կընդունի «Ռոմային»։
Բուքմեյքերներն առավելություն են տալիս «Ինտերին», որի հաղթանակի գործակիցը 1․90 է։ «Ռոմայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․80 գործակցով, ոչ ոքին՝ 3․60։
14 տուրից հետո «Ինտերը» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռոման» 5-րդն է՝ 28 միավոր։
«Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
Իտալիայի անցած առաջնությունում թիմերի միջեւ երկու հանդիպումներն էլ ավարտվել են ոչ ոքի՝ 2։2, 1։1։