Երևանում ընթանում է «Գիտական իրողությունների լույսի ներքո Կովկաս-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» գիտաժողովը
Դեկտեմբերի 6-7-ը Երեւանում ընթանում է «Գիտական իրողությունների եւ կեղծումների լույսի ներքո Կովկաս-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների հարցերը քննարկել գոյություն ունեցող միջազգային իրադրության եւ մշակութային փոխակերպումների համատեքստում:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից: