Իբրահիմովիչ. Միայն մեկ Ռոնալդո կա և նա բրազիլացի է
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Միլան» տեղափոխվելու դեպքում Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին:
«Ինձ ասում են, որ Իտալիայի առաջնությունում ես կհանդիպեմ իրական Ռոնալդոյի հետ: Միայն մեկ Ռոնալդո կա և նա բրազիլացի է»,- Իբրահիմովիչի խոսքը փոխանցում է Fox Sports-ը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իբրահիմովիչը համաձայնության է եկել «Միլանի» հետ:
Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը «Միլանում» հանդես է եկել 2010-2012 թվականներին: