Լաուտարո Մարտինես. «Ինտերն» իմ տունն է
Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ իտալական ակումբից, չնայած իր ծառայություններով հետաքրքրվում են Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»:
««Ինտերն» իմ տունն է, և ես շատ երջանիկ եմ զգում այստեղ: Ցանկանում եմ մեծ հաջողությունների հասնել այս ակումբի կազմում և ուրախություն պարգևել երկրպագուներին:
Ես երկարաժամկետ պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ և չեմ մտածում ակումբից հեռանալու մասին»,- 22-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսն «Ինտերի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Տեղեկացնենք, որ արգենտինացի հարձակվողի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: