2020 թվականի վերջին ՀՀ պետպարտքը կկազմի 7,3 մլրդ դոլար. ֆիննախ
Հայաստանը բոլոր առումներով որակվում է որպես ցածր պետական պարտք ունեցող երկիր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 5-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է միջոցներ պարտք վերցնել բացառիկ դեպքերում։
Սպասվում է, որ մինչեւ 2020 թվականի վերջ Հայաստանի պետական պարտքը կկազմի 7,3 մլրդ դոլար։