Խորհրդարանական խմբակցությունները 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ 160 առաջարկ են ներկայացրել
Խորհրդարանական խմբակցություններն, ընդհանուր առմամբ, 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ 160 առաջարկ են ներկայացրել, որոնց իրականացման համար անհրաժեշտ էր պետբյուջեից հատկացնել լրացուցիչ եւս 368 մլրդ դրամ: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Այսպես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկը բյուջեի համար կարժենար 264,4 մլրդ դրամ, «Լուսավոր Հայաստանի» առաջարկը՝ 94,9 մլրդ դրամ, իշխող «Իմ քայլը» դաշինքի՝ 8,4 մլրդ դրամ: