«Բարսելոնան» նոր պայմանագիր կնքեց Անսու Ֆատիի հետ
Կատալոնական «Բարսելոնայի» երկրորդ թիմի 17-ամյա հարձակվող Անսումանե Ֆատին երկարաձգել է Իսպանիայի չեմպիոնի հետ գործող պայմանագրի ժամկետը:
«Բարսելոնայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ֆատիի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Նոր պայմանագրով Իսպանիայի երիտասարդական հավաքականը ներկայացնող հարձակվողի հրաժարագինը կազմում է 170 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Անսու Ֆատին «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: