Էրդողանը համաձայնել է աջակցել Լեհաստանին եւ Բալթյան երկրներին վերաբերող ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է աջակցել Լեհաստանին եւ Բալթյան երկրներին վերաբերող ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերին, հայտարարել է Լիտվայի նախագահը, տեղեկացնում է Reuters-ը։
«Սա հսկայական ձեռքբերում է ոչ միայն մեր երկրի, այլեւ ողջ տարածաշրջանի համար, քանի որ այն ապահովում էմեր քաղաքացիների անվտանգությունը»,- հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ կհակազդի ՆԱՏՕ-ի ծրագրին, եթե դաշինքը չընդունի որոշակի խմբավորումները, այդ թվում՝ ազգային ինքնապաշտպանության քրդական ջոկատները, ահաբեկչական ճանաչելու իր առաջարկը։