Փաշինյանների ընտանիքը փորձում է իրագործել Մեհրիբան Փաշաևայի մանկության չիրականացված երազանքը. Ղազինյան
Մեկ առիթով նշել էի, որ այսօրվա իշխանությունները պետությունն ու բյուջեն օգտագործում են իրենց մանկության չիրագործված երազանքներն իրականացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Այսօր պարզվեց, որ իշխանությունն օգտագործվում է ոչ միայն իրենց, այլ նաև Մեհրիբան Փաշաևայի չիրականացված մանկության երազանքներն իրագործելու համար:
Ուղղակի մեկ խնդիր կա. եթե Փաշինյանների ընտանիքը դեռ կարող է մտածել պետության հաշվին իր մանկության չիրագործված երազազանքները իրականացնելու մասին, ապա Մեհրիբան Փաշաևայի` Շուշիում մուղամ լսելու երազանքը երբեք ու ոչ մի պարագայում չի կարող իրագործվել», –գրել է նա: