Քննարկումներ կսկսենք Ահնիձոր-Հաղարծին եւ Աթան – Աչաջուր ճանապարհների հնարավոր բացման համատեքստում. Ռոբերտ Ղուկասյան
Հայաստանի գյուղերում ներդրումներ կատարելը պետք է դարձնել շահավետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պարտադիր չէ, որ 10 000 դոլար կուտակած մարդը գնի հերթական (ի դեպ ոչ հայկական) մեքենան, քանի որ այդ գումարը չգիտի որտեղ ներդնի։ Ելնելով Երեւանի երթեւեկության իրավիճակից, կարող ենք փաստել, որ այդպիսի մարդիկ շատ են։ Մյուս կողմից էլ գյուղերում խիստ անհրաժեշտ է ակտիվություն մտցնել, որպեսզի կանգնեցնենք օրեցօր վատթարացող իրավիճակը։
Ներդրումներ կատարելով Հայաստանի հեռավոր գյուղերում ( այլ ոչ թե, օրինակ՝ Վրաստանի զբոսաշրջային կամ ավտո շուկայում) կօգնենք արագ ոտքի կանգնեցնել մեր գյուղերը։
Կարծում եմ նորվեգական տները կարող ենք հեշտությամբ ձեւափոխել հայկականի։ Սա թողնենք այն կազմակերպություններին, որոնք կկառուցեն։
Խնդրում եմ այս ամենը դիտարկել նաեւ Ահնիձոր-Հաղարծին եւ Աթան – Աչաջուր (Սեւ Քար) ճանապարհների հնարավոր բացման համատեքստում։ Այս թեմայով ձմռանը քննարկումներ կսկսենք։
Հ.Գ. Ինչ վերաբերվում է հայկական գյուղի կամ հայկական տների ճարտարապետական լուծումներին, ապա այս մասին հաջորդ գրառման տեսքով։ Առաջ ընկնելով՝ տեղադրում եմ ՃՇՀԱՀ-ի կողմից նախագծված( Գորիսի առանձնահատկություններով) տների առաջարկվող լուծումներից մեկը։