Երուսաղեմից վերադարձող հայ ուխտավորների «հավեսով» պարը Թել Ավիվում համացանցի հիթ է դարձել (Տեսանյութ)
Համացանցում մեծ արձագանք է գտել Երուսաղեմից հայրենիք վերադարփող ուխտավորների խմբի աշխույժ հայկական պարը Թել Ավիվի պատմական կենտրոնում՝ Յաֆֆոյում։
Դեպի Երուսաղեմ ուխտագնացություններ կազմակերպող «Նարեկավանք Տուրի» ուխտավորները Յաֆֆոյում գլխավոր փողոցում կենդանի երաժշտության ներքո հայկական պարեր են պարել՝ իրենց վրա բեւեռելով բազմաթիվ զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրությունը։
Բազմաթիվ արտասահմանցիներ հայերի «հավեսով» պարը ուղիղ եթեր էին անում իրենց բջջայիններով, իսկ ավելի ուշ պարի տեսանյութը արդեն արագ տարածվում էր համացանցով։