Էրիկ Վարդանյանը վիրահատվել է և բաց կթողնի առնվազն 3 ամիս
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Սոչիի» 21-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վիրահատվել է եւ բաց կթողնի առնվազն երեք ամիս, վատագույն դեպքում՝ 6 ամիս։ Այդ մասին ռուսական Sport24-ին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը։
Էրիկ Վարդանյանը ծնկահոդի հետ կապված խնդիր ուներ։ Նա վնասվածք էր ստացել Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում՝ Հունաստանի դեմ խաղում (0։1)։ Նա բաց թողեց Իտալիայի դեմ վերջին ընտրական հանդիպումը (1։9)։
Էրիկ Վարդանյանը «Սոչի» է տեղափոխվել Երեւանի «Փյունիկից»։ Ռուսական ակումբում նա պետք է հանդես գար հունվարի 1-ից։