Սուլշեր. Չեմ պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ չի պատրաստվում թողնել զբաղեցրած պաշտոնը:
«Ինձ հրաշալի եմ զգում «Մանչեսթեր Յունայթեդում»: Զգում եմ, որ մեծ առաջընթաց ենք գրանցել և շարունակում ենք կատարելոգործվել:
Շատ անելիքներ ունեմ ակումբում և ցանկանում եմ մեծ հաջողությունների հասնել «Մանչեսթեր Յունայթեդում»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Նշենք, որ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով 9-րդ տեղում է: