Հայաստանի խորհրդարանը քննարկում է հաշվապահական հաշվառման օրենսդրական փաթեթը
Այս օրենսդրական փաթեթը սահմանում է հաշվապահական հաշվառման կազմակերպման եւ վարման, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվության նախապատրաստման եւ ներկայացման ընդհանուր սկզբունքները: Այս մասին դեկտեմբերի 3-ին ԱԺ նիստում «Հաշվապահական հաշվառման մասին» օրինագծերի փաթեթի եւ կից օրենքների երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նրա խոսքով՝ դրանից բացի, այսպիսով փորձ է ձեռնարկվում կարգավորելու հարաբերությունները հաշվապահական հաշվառման ոլորտում:
Նշենք, որ այս օրենսդրական փաթեթը քննարկվել է դեռեւս հոկտեմբերի 3-ին եւ մի շարք մշակումներից հետո, 2 ամիս անց կրկին ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: