«Ոսկե գնդակ»․ Մեսին ընդամենը 7 միավորով է գերազանցել Վան Դեյքին
Հայտնի են դարձել «Ոսկե գնդակի» քվեարկությունում հավակնորդների հավաքած միավորները։ 6-րդ անգամ այս մրցանակին արժանացած «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երկրորդ տեղը գրաված «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքին գերազանցել է ընդամենը 7 միավորով, հաղորդում է Get French Football News-ը։
Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»)՝ 686
Վիրջիլ վան Դեյք (Հոլանդիա, «Լիվերպուլ»)՝ 679
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Յուվենտուս»)՝ 476
Սադիո Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ»)՝ 347
Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)՝ 176
Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ)՝ 89
Ալիսոն Բեքեր (Բրազիլիա, «Լիվերպուլ»)՝ 67
Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան, «Բավարիա»)՝ 44
Բեռնարդու Սիլվա (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»)՝ 41
Ռիյադ Մահրեզ (Ալժիր, «Մանչեսթեր Սիթի»)՝ 33