Ելփին գյուղի մոտ «Subaru»-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 04:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գրիգոր Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով: