Հայաստանի տարածք փախստականների ապօրինի մուտքի ապաքրեականացման մասին օրինագիծը ԱԺ օրակարգ չընդգրկվեց
Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի օրակարգ չընդգրկվեց «Փախստականների եւ ապաստարանի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Այս օրինագծին դեմ հանդես եկավ 88 խորհրդարանական, կողմ՝ միայն 17:
Օրինագծով առաջարկվում էր քրեական կամ վարչական պատիժներ չկիրառել փախստականների, ինչպես նաեւ ապաստան հայցող անձանց դեմ, որոնք Հայաստանի տարածք են մուտք գործել առանց որեւէ թույլտվության, բայց անձամբ, առանց հապաղելու այդ մասին հայտնել են հանրապետության իրավասու մարմիններին եւ նշել Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործելու կամ ժամանելու հարգելի պատճառ: