Հերթական ճանապարհային պատահարը՝ Երևանում. Իսակովի պողոտայում մեքենա է շրջվել, լրագրողը եղել է վթարի ականատեսը
Դեկտեմբերի 3-ի առավոտյան Երեւանում տեղի է ունեցել հերթական ճանապարհային պատահարը:
Ճանապարհային պատահարի հետեւանքների վկան դարձած NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ժամը 10-ի սահմաններում Իսակովի պողոտայում տեղի է ունեցել 2 Nissan ավտոմեքենաների վթար, որի հետեւանքով շրջվել է Nissan Х – trail՝ 34 PT 221 համարանիշով ավտոմեքենան: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Վթարը դարձել է խցանման պատճառ: Տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության մի քանի անձնակազմեր: