Երևան-Սևան ճանապարհին էլեկտրասյունն ընկել է «Սպայկա»-ի բեռնատարի վրա. ժամանել են փրկարարներ
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 2-ին, ժամը 21:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին էլեկտրական սյունն ընկել է բեռնատար ավտոմեքենայի վրա՝ խոչընդոտելով երթևեկությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ռադիոյի հենասյունն ընկել է «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրա:
Փրկարարներն ապամոնտաժել են հենասյունը և ապահովել անվտանգություն: