Կոնտե․ Առաջին տեղում լինելը տալիս է հպարտություն եւ նոր հաղթանակների ներշնչանք
Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 14-րդ տուրում ՍՊԱԼ-ի նկատմամբ հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակի առաջին տեղ բարձրանալը։
«Ամենօրյա համառ եւ ծանր աշխատանքը տալիս է արդյունք, իսկ առաջին տեղում լինելը տալիս է հպարտություն եւ նոր հաղթանակների ներշնչանք։ Սակայն մենք պարզապես պարտավոր ենք ավելի վստահ հաղթանակներ տանել, քանի որ հաշվի նվազագույն տարբերության դեպքում, ամեն սխալ, ամեն անդրադարձ կարող է արմատապես փոխել վիճակը։
Մենք գիտեինք, որ «Յուվենտուսը» 2 միավոր է կորցրել, բայց ես միշտ խաղացողներին ասում եմ, որ մենք պետք է մտածենք սեփական աճի մասին եւ հույսը չդնենք մրցակիցների վրիպումների վրա։ Միայն այդ դեպքում, հաջողությունը չի լինի պատահական»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Ինտերը» 12 հաղթանակից, 1-ական ոչ ոքիից եւ պարտությունից հետո 37 միավորով առաջին տեղում է։ «Յուվենտուսը» 36 միավորով երկրորդ տեղում է։