Կամերունում ուղեւորատար ինքնաթիռը հրաձգության է ենթարկվել
Կիրակի առավոտյան Կամերունյան ավիաընկերությունների ուղեւորատար ինքնաթիռը ենթարկվել է հրաձգության, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել երկրի հյուսիս-արեւմուքում գտնվող Բամենդա օդանավակայանում, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ հենց այդ շրջանում են անցկացվել Կամերունի Զինված ուժերի եւ սեպարատիստների միջեւ մարտերը:
Բարեբախտաբար, ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել, իսկ ավիաընկերությունը սկսել է հաշվել հասցված վնասի չափը: