«Ողջույն դեկտեմբեր»․ Մարինկա Խաչատրյանի նուրբ կերպարը
Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» սերիալում, ճերմակ զգեստ է կրում։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին գոտկատեղին կապված ոճային պայուսակ է ընտրել։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի կատարել, իսկ հեշթեգներում նշել է. «Ողջույն դեկտեմբեր»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։