Լուիս Էնրիկե․ Չի կարելի ասել, որ Իսպանիան Եվրո-2020-ի ֆավորիտն է
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արդյունքները՝ խոսելով իսպանացիների հնարավորությունների մասին։
Իսպանիայի մրցակիցները խմբային փուլում կլինեն Լեհաստանն ու Շվեդիան։ Չորրորդ թիմը կլինի Բոսնիա-Հերցեգովինա - Հյուսիսային Իռլանդիա, Սլովակիա - Իռլանդիա քառյակից։
«Չի կարելի ասել, որ Իսպանիան ֆավորիտն է։ Հնարավոր է՝ խմբում մենք են ֆավորիտը՝ հաշվի առնելով մեր ազգային թիմի հաղթանակները։ Մենք պետք է ցույց տանք, որ վստահ ենք մեր ուժերին։
Բիլբաոյում Եվրոպայի ամենագեղեցիկ ստադիոններից մեկն է։ Այն անհավանական է։ Մենք կունենանք հրաշալի աջակցություն։ Հույս ունեմ, որ գերազանց կանցկացնենք խմբային փուլը»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը։