Թալիբներին զարմացրել է զինադադարի իրենց պատրաստակամության մասին Թրամփի հայտարարությունը․ ԶԼՄ
Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, թե թալիբներին զարմացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, նրանք պատրաստ են զինադադարի եւ ուզում են գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, գրում է Independent-ը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վստահ պնդումն այն մասին, թե «Թալիբան» շարժումը պատրաստ է եւ նույնիսկ համաձայն է զինադադարի, ինչը պահանջում է Միացյալ Նահանգները 18 տարվա պատերազմից հետո, կարող է ավելի շատ ցանկություն, քան իրականություն լինել»,- նշել է թերթը։
Միաժամանակ, աղբյուրը գրել է, որ ուրբաթ օրը ո՛չ «Թալիբանը», ո՛չ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին ոչինչ են հայտարարել առաջիկա երկխոսության եւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերականգնման մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը չհայտարարված այցով մեկնել էր Աֆղանստան, որտեղ հայտարարել էր, թե «Թալիբան» արմատական շարժումը ուզում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ եւ պատրաստ է վերականգնել բանակցությունները։