Նապոլեոն Բոնապարտի հանրահայտ ճտքակոշիկները Փարիզի աճուրդում վաճառվել են 117 հազար եվրոյով
Նապոլեոն Բոնապարտի ճտքակոշիկները Փարիզի աճուրդում վաճառվել են 117 հազար եվրոյով, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Drouot աճուրդին։
«Նապոլեոնի հանրահայտ ճտքակոշիկները հենց նոր վաճառվեցին 117,208 հազար եվրոյով։ Առաջին կայսրության երկրպագուները, նախկինի պես, բազմաթիվ են»,- ասված է հաղորդագրությւոնում։
Ինչպես գրում են ֆրանսիական աղբյուրները, 40 չափսի սեւ կաշվե ճտքակոշիկները՝ ճտքի 48 սանտիմետր բարձրությամբ, Նապոլեոնը կրել է Սուրբ Հեղինե կզղում աքսորի ժամանակ, որտեղ էլ մահացել է 1821 թվականին։ Ֆրանսիա ճտքակոշիկները բերել է նրա համհարզը՝ գեներալ, կոմս Անրի Բերթրանը, որն ուղեկցել է Նապոլեոնին նաեւ աքսորում։