ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին մեկ շաբաթ է տվել իմփիչմենթի լսումներին մասնակցելու որոշման համար
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն ուրբաթ նամակ է ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, որում նշվում է, որ նրան տրվում է մեկ շաբաթ, որպեսզի որոշի՝ մտադի՞ր է արդյոք նրա փաստաբանը ապացույցներ ներկայացնել եւ վկաներ կանչել իմփիչմենթի ընթացակարգում, տեղեկացնում է Reuters-ը։
Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն ԱՄՆ նախագահին 2 էջանոց նամակ է ուղարկել, որում նշվում է, որ Դոնալդ Թրամփին տրվում է ժամկետ մինչեւ դեկտեմբերի 6-ի տեղական ժամանակով ժամը 22.00-ն, որպեսզի ճշտի նախագահի փաստաբանի ենթադրյալ գործողությունները իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում։
Այս ընթացակարգի կանոնների համաձայն՝ նախագահը կարող է կանչել վկաների, ներկայացնել ապացույցներ եւ ելույթ ունենալ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջերոլդ Նադլերը հաստատել է ժամկետը մինչեւ դեկտեմբերի 9-ը նաեւ Հանրապետական կուսակցության օրենսդիրների համար՝ նրանց տեղեկացնելով, որ նրանք կարող են կանչել վկաների եւ իմփիչմենթի վերաբերյալ ապացույցներ ներկայացնել։
Ակնկալվում է, որ իրավաբանական կոմիտեն կանցկացնի իմփիչմենթի գործով լսումների շարք չորեքշաբթի, որոնց ընթացքում փորձագետները կներկայացնեն իմփիչմենթի սահմանադրական հիմնավորումները։