Գրենլանդիան առաջին անգամ հայտնվել է ազգային անվտանգության շուրջ Դանիայի օրակարգում առաջին տեղում
Դանիան առաջին անգամ դիտարկել է Գրենլանդիային ազգային անվտանգության մասին իր օրակարգի առաջին տեղում՝ հետեւում թողնելով ահաբեկչության եւ կիբերանվտանգության հիմնահարցերը, հաղորդում է BBC News-ը:
Երկրի հետախուզության ծառայությունը կապել է առաջնահերթություններում փոփոխությունը Գրենլանդիայի նկատմամբ Միացյալ Նահանգների հետաքրքրության հետ, որը հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով կղզին ձեռքբերելու մտադրության մասին:
Հետախուզության ծառայության ղեկավար Լարս Ֆինդսենը հայտարարել է, որ այժմ Գրենլանցիան Դանիայի առաջնային խնդիրն է, քանի որ Արկտիկայում զարգանում է Միացյալ Նահանգների եւ այլ գերտերությունների միջեւ «ազդեցությունների խաղը»:
Հիշեցնենք, որ օգոստոսին Դանիայի կառավարությունը չէր ընդունել Թրամփի առաջարկը կղզին գնելու վերաբերյալ, որը ներառված է երկրի կազմում՝ անվանելով Միացյալ Նահանգների ղեկավարի այդ առաջարկն «աբսուրդային»:
Ի պատասխան՝ Թրամփը չեղարկել էր Դանիա պլանավորած իր այցը:
Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը շարունակվում է մի քանի տասնամյակներ: Հենց այդտեղ է գտնվում ամերիկյան Տուլե ավիաբազան, որը կիրառվում է տիեզերքում ծավալուն ռադարի միջոցով դիտարկումներ անցկացնելու համար:
Դա ամերիկյան ամենահյուսիսային ռազմաբազան է, հենց այդ բազան է պատասխանատու Հյուսիսային Ամերիկայի վրա հրթիռային հարվածների մասին վաղ նախազգուշացման համար: