Դերասան Հովհաննես Ազոյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ պտտվող աղմուկին
Դերասան Հովհաննես Ազոյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ պտտվող աղմուկին։
«Սիրելի Հայկ, հարգելի քաղաքապետ... ի պաշտոնե՝ Դուք, ներկայացնում եք հեղափոխական թիմին և նրա լիդեր՝ Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար պետք է ունենայի՛ք քաղաքական պատասխանատվության բարձր զգացում... իսկ այդ «կամազ-շինթույլտվություն» օպերացիան արդեն իրավապահ մարմինների գործառույթի տիրույթում է և այստեղից էլ մենք կիմանանք իշխանության վերաբերմունքն ու հեռահար պատկերացումները օրինականության հաստատման մասին։
Օ՜րդ բարի, մեր Երևան», - Facebook-ի իր էջում գրել է Ազոյանը։