Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տա, սա անկասկած. Արթուր Սաքունց
Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տա, սա անկասկած: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա մասնավորապես, նշել է. «Կոռուպցիոն սխեմայով թեկուզ ամենակարևոր հանրային խնդիրների լուծումն անթույլատրելի է:
Կարևորը ոչ միայն նպատակն է, այլ նաև այդ նպատակին հասնելու ճանապարհն ու մեթոդները»: