Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած Կոլյա Կարապետյանը մահացել է
Այսօր, նոյեմբերի 29-ին, ընդամենը 30 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կոլյա Կարապետյանը:
Նշենք, որ 2017թ. Եվրոպայի առաջնությունում Կոլյա Կարապետյանը ծանր վնասվածք էր ստացել, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճել: Նա տասնութ ամիս պայքարելով կյանքի համար, մահացել է՝ գիտակցության չգալով, այս մասին հաղորդել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Ավելի վաղ MAMUL.am-ը հայտնել էր, որ սամբիստը տեղափոխվել է Երևան և բուժումը կշարունակի հայրենիքում։