«Բարսելոնան» նշում է հիմնադրման 120-ամյակը
Կատալոնական «Բարսելոնան» նոյեմբերի 29-ին նշում է հիմնադրման 120-րդ տարեդարձը։ Ակումբը Կատալոնիայի մայրաքաղաքում 1899 թվականին հիմնադրել են շվեյցարացի, բրիտանացի, իսպանացի եւ կատալոնացի ֆուտբոլիստներ Ժոան Գամպերի գլխավորությամբ։
«Բարսելոնան» 26 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 30 անգամ՝ գավաթակիր, 13 անգամ՝ սուպերգավաթակիր։
Կատալոնական թիմը եվրոպական չեմպիոնների 5-ակի գավաթակիր է, Գավաթակիրների գավաթի խաղարկության քառակի հաղթող, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։