«Արսենալը» մտադիր է հեռացնել Էմերիին և նշանակել Յունգբերգին
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը մտադիր է հեռացնել գլխավոր մարզիչի պաշտոնից իսպանացի Ունաի Էմերիին, հաղորդում է The Athletic-ը։
Թիմը ժամանակավորապես կգլխավորի Էմերիի օգնական, «Արսենալի» նախկին խաղացող Ֆրեդրիկ Յունգբերգը։
Էմերին «Արսենալը» գլխավորել է 2018-ին՝ փոխարինելով 20 տարի թիմը ղեկավարած ֆրանսիացի Արսեն Վենգերին։
Էմերիի գլխավորությամբ «Արսենալն» Անգլիայի անցած առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ եւ պարտվեց Լոնդոնի «Չելսիին»։
Անգլիայի առաջնության 13 տուրից հետո «Արսենալը» 18 միավորով 8-րդ տեղում է։ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում անգլիական թիմը 1։2 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։