Վարժանքներ. ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի
Անձնակազմի մարտունակությունն ստուգելու, մասնագիտական կարողությունները եւ գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 28-29-ը 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են վարժանքներ:
ՊՆ-ից հայտնում են, որ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի եւ զբաղեցրել տեղակայման վայրերը: Բացազատվել են շարժական կապի միջոցները, իրականացվել նախատեսված բոլոր միջոցառումները: