«Բավարիան» ցանկանում է պայմանագիր կնքել Տուխելի հետ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, հնարավոր է, ամռանը գլխավորի Մյունխենի «Բավարիան»:
Le10Sport-ի հաղորդմամբ՝ «Բավարիայի» ղեկավարությունը վստահ է, որ Տուխելի գլխավորությամբ «Բավարիան» կկարողանա հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում:
Մյունխենյան ակումբն առաջիկայում բանակցություններ կսկսի Տուխելի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Տուխելը 2015-2017 թվականներին գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան»: