Էմերի. Պարտվեցինք հզոր մրցակցի
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ֆրանկֆուրտի «Այնտրախտից» կրած պարտության մասին:
«Մենք ցավալի պարտություն կրեցինք, սակայն առաջինն ենք խմբում և առաջիկա խաղում հնարավորություն ունենք առաջին տեղով դուրս գալ փլեյ-օֆֆ:
Պարտվեցինք հզոր մրցակցի, որը կարողացավ ճիշտ եզրափակել գրոհները: Կարծում եմ, որ դեռ ժամանակ ունենք մեր սխալներն ուղղելու համար»,- Էմերիի խոսքը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» տնային խաղում պարտվեց «Այնտրախտին» 1:2 հաշվով:
«Արսենալը» հիմա ունի 10 միավոր և գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը: «Այնտրախտը» երկրորդ տեղում է՝ 9 միավորով:
«Էմիրեյթս» ստադիոնում հավաքված երկրպագուները հանդիպման ընթացքում պահանջում էին «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հրաժարականը: