Apple-ի գլխավոր դիզայները լքել է ընկերությունը
Apple-ի գլխավոր դիզայներ, հանրահայտ Ջոնի Այվը լքել է ընկերությունը, գրում է The Verge-ն։
Նշվում է, որ Այվի անունը անհետացել է ընկերության ղեկավար կազմի ցուցակից։
Հունիսին ընկերությունը հայտարարել էր գլխավոր դիզայների առաջիկա հեռացման մասին։
Որոշ շշուկների համաձայն, Այվն Apple-ից հեռացել է վաղուց, երբ ընկերության տիեզերանավերի արտադրության նոր գրասենյակում սկսել է զբաղվել դիզայնով եւ նախագծմամբ։
Նշվում է, որ այսուհետ Apple-ի արտադրանքի դիզայնի համար պատասխանատվություն կկրի օպերացիոն տնօրեն Ջեֆ Ուիլյամսը։
Այվն Apple-ում սկսել է աշխատել 1992-ից, իսկ 1996-ին նա դարձել է ընկերության գլխավոր դիզայները։