Բոլիվիայի իշխանությունները մտադիր են վերականգնել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ
Բոլիվիայի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ իրենք կվերականգնեն դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ այն բանից հետո, երբ դրանք դադարեցվել էին երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմից՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների համար, հայտնում է Associated Press-ը։
Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Կառեն Լոնգարիկը՝ նշելով, որ Մորալեսի հրաժարականից հետո փոփոխություններ կկատարվեն Բոլիվիայի արտաքին քաղաքականության մեջ։
Լոնգարիկի խոսքերով՝ Բոլիվիայի ժամանակավոր իշխանությունները աշխատում են «ուղղել ամեն վատ բան, ինչ տեղի է ունեցել նախորդ վարչակազմի օրոք»։